Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրում «Լացիոն» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթեց «Վերոնային»։
«Բիանկոչելեստեի» գոլերը խփեցին ֆրանսիացի պաշտպան Սամուել Ժիգոն, սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան և իտալացի վինգեր Մատիա Ձականին։
Մարկո Բարոնիի գլխավորած թիմը 39 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։ «Վերոնան» 19 միավորով 18-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 21-րդ տուր
«Վերոնա» - «Լացիո»` 0-3
Սամուել Ժիգո, 2, Բուլայե Դիա, 21, Մատիա Ձականի, 59
Հեռացում` Օնդրեյ Դուդա, 90 («Վերոնա»)
Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):