Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Լացիոն» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ:
Հռոմի դերբիի միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց իտալացի կիսապաշտպան Մատիա Ցականյին:
32-րդ րոպեից «Լացիոն» թվային առավելություն ուներ, խաղադաշտից հեռացվել էր հյուրերի բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանյեսը:
Այս հաղթանակից հետո «Լացիոն» 52 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, իսկ «Ռոման» 47 միավորով 5-րդն է:
Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր
«Լացիո» - «Ռոմա»՝ 1-0
Մատիա Ցականյի, 65
Հեռացում՝ Ռոժեր Իբանյես, 32 («Լացիո»)