«Լացիոն» Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում ընդունեց «Էմպոլիին» և առավելության հասավ 2-0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան իսպանացի պաշտպան Պատրիկը և ուրուգվայցի կիսապաշտպան Մատիաս Վեսինոն:
«Լացիոն» 59 միավորով 7-րդն է, մեկ միավոր է զիջում 5-6-րդ տեղերը բաժանող «Ատալանտային» և «Ռոմային»: Այս մրցաշրջանում Իտալիայից Չեմպիոնների լիգայի ուղեգիր կնվաճի նաև 5-րդ տեղը զբաղեցնող թիմը:
«Էմպոլին» 32 միավորով 17-րդն է, երկու միավորով է գերազանցում 18-րդ տեղում գտնվող «Ուդինեզեին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:
Իտալիայի Ա սերիա, 36-րդ տուր
«Լացիո» - «Էմպոլի»՝ 2-0 (տեսանյութ)
Պատրիկ, 45+3, Մատիաս Վեսինո, 89


