Logo

«Լացիոն» չհաղթեց Ֆաբրեգասի «Կոմոյին»

01:58 / 11.01.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի մեկնարկային խաղում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Կոմոյին» և չհաղթեց: Գրանցվեց 1-1 հաշիվը:

Տանտերերի կազմում 34-րդ րոպեին հաշիվը բացեց սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան, 72-ին հյուրերից պատասխանեց իտալացի ռմբարկու Պատրիկ Կուտրոնեն:

Մարկո Բարոնիի թիմը 58-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել Լում Չաունան:

Հռոմեական թիմը 36 միավորով չորրորդն է, իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոն» 19 միավորով 15-րդն է:

Իտալիայի Ա Սերիա, 20-րդ տուր

«Լացիո» - «Կոմո»` 1-1

Բուլայե Դիա, 34 - Պատրիկ Կուտրոնե, 72

Հեռացում` Լում Չաունա, 58 («Լացիո»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա