Իտալիայի Ա սերիայի 13-րդ տուրում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում 3-0 հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ։
«Բիանկոչելեստեի» գոլերը երկրորդ խաղակեսում խփեցին ֆրանսիացի պաշտպան Սամուել Ժիգոն, իտալացի վինգեր Մատիա Ձականին, նիգերիացի կիսապաշտպան Ֆասիյո Դելե-Բաշիրուն։
Հյուրերը 35-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր իտալացի կիսապաշտպան Տոմազո Պոբեգան։
Մարկո Բարոնիի գլխավորած թիմը 28 միավորով 5-րդ տեղում է։ Նույնքան միավոր ունեն նաև 2-4-րդ տեղերը կիսող «Ատալանտան», «Ինտերն» ու «Ֆիորենտինան»։ Մրցաշարային աղյուսակի առաջատարը 29 միավորով «Նապոլին» է։ «Բոլոնիան» 8-րդն է, հավաքել է 18 միավոր։
Իտալիայի Ա սերիա, 13-րդ տուր
«Լացիո» - «Բոլոնիա»` 3-0
Սամուել Ժիգո, 68, Մատիա Ձականի, 72, Ֆասիյո Դելե-Բաշիրու, 90+2
Հեռացում` Տոմազո Պոբեգա, 35 («Բոլոնիա»),