Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրի վերջին խաղում «Լացիոն» ընդունեց «Տորինոյին» և հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ բաց թողեց հաղթանակը՝ 1-1:
«Լացիոյի» գոլը խփեց Ադամ Մարուշիչը, թուրինյան ակումբից պատասխանեց Գվիդաս Գինեիտիսը:
Մարկո Բարոնիի թիմը 52 միավորով 7-րդ տեղում է, Հռոմի մյուս ակումբը` «Ռոման», նույնքան միավորով 6-րդն է: Լավագույն քառյակը եզրափակող «Բոլոնիային» հռոմեական թիմերը զիջում են չորս միավորով: «Տորինոն» 39 միավորով 11-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 30-րդ տուր
«Լացիո» - «Տորինո»` 1-1 (տեսանյութ)
Ադամ Մարուշիչ, 57 - Գվիդաս Գինեիտիս, 82


