Իսպանիայի Լա լիգայում, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կներդրվի խաղից դուրս վիճակի որոշման կիսաավտոմատ համակարգը, հայտնում է COPE-ն:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լա լիգայի ղեկավարության հետ աշխատում է նորամուծության ներդրման ուղղությամբ:
Յուրաքանչյուր ստադիոնում կլինեն 12 տեսախցիկներ, որոնք կորոշեն ֆուտբոլիստների դիրքը խաղադաշտում ու կհետևեն նրանց տեղաշարժին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպման (2-1) վերջնամասում գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան չեղարկել էր հյուրերի իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոյի գոլը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո: Նրա որոշումն ընդունվել էր ոչ միանշանակ ու բազմաթիվ քննարկումների առիթ դարձել:
Այժմ խաղից դուրս վիճակի որոշման կիսաավտոմատ համակարգը գործում է միայն Իտալիայի Ա Սերիայում: