Logo

Ալվարո Նեգրեդոն ավարտել է կարիերան

14:17 / 08.03.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանացի անվանի հարձակվող Ալվարո Նեգրեդոն սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել և հայտնել կարիերան ավարտելու մասին։

39-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում էր։ Նրա վերջին ակումբը «Վալյադոլիդն» էր։ Նեգրեդոն հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», «Սևիլիայում», «Վալենսիայում», Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմում և այլ ակումբներում։ Հարձակվողը 128 գոլ է խփել Իսպանիայի Լա լիգայում անցկացրած 361 խաղում։

Նեգրեդոն 2009-2013թթ. եղել է Իսպանիայի ազգային հավաքականի անդամ, 21 խաղում խփել է 10 գոլ, իսկ 2012թ. դարձել Եվրոպայի չեմպիոն։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ