«Էլչեն» գլխավորող Էդեր Սարաբիան ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի սեպտեմբերի լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերին «Էլչեն» երկու հաղթանակ է տարել և նույնքան ոչ-ոքի գրանցել: Սարաբիայի գլխավորած թիմը հաղթել է «Ռեալ Օվիեդոյին» (1-0) և «Սելտային» (2-1), ոչ-ոքի գրանցել «Սևիլիայի» (2-2) և «Օսասունայի» (1-1) դեմ խաղերում:
«Էլչեն» 7 խաղից հետո 13 միավորով չորրորդն է մրցաշարային աղյուսակում:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

