Վելկո Պաունովիչը հեռացվել է «Ռեալ Օվիեդոյի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերի պայմանագրի ժամկետը պետք է լրանար 2026 թվականի ամռանը, սակայն ակումբի որոշմամբ՝ պայմանագիրը խզվել է:
Վելկո Պաունովիչի հետ ակումբից կհեռանան նաև նրա մարզչական շտաբի մյուս անդամները:
«Ռեալ Օվիեդոն» շնորհակալություն է հայտնել խորվաթ մասնագետին ակումբում կատարած աշխատանքի համար և ընդգծել այն փաստը, որ հենց Պաունովիչի գլխավորությամբ է թիմը դուրս եկել բարձրագույն դիվիզիոն, ինչը պատմական հաջողություն է «Ռեալ Օվիեդոյի» համար:
«Ռեալ Օվիեդոն» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկային 8 տուրից հետո վաստակել է 6 միավոր և 17-րդ տեղում է:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


