Logo

Լա լիգայի նախագահը վստահ է՝ ով է լինելու «Ոսկե գնդակի» հաջորդ դափնեկիրը

21:55 / 25.02.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը վստահ է, որ «Ոսկե գնդակի» հաջորդ դափնեկիրը լինելու է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, հաղորդում է AS-ը:

«Կիլիան Մբապեն կլինի մրցանակի հաջորդ դափնեկիրը»,- ասել է ֆունկցիոները։

Մադրիդի «Ռեալի» հարձակվողն ընթացիկ մրցաշրջանի 38 խաղում 27 գոլ է խփել, կատարել 4 արդյունավետ փոխանցում։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ