Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը համեմատել է կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» ֆինանսական կարգավիճակները.
«Շատ կարևոր փաստ պետք է նշեմ։ Դեռ երեք տարի առաջ «Բարսելոնայի» հիմնական թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերի ընդհանուր բյուջեն 650 միլիոն եվրո էր։ Այժմ այն 450 միլիոն է։ Դա, անկասկած, նման ակումբի համար ավելի ընդունելի թիվ է։ «Բարսելոնան» այդ ցուցանիշով մոտեցել են «Ռեալին», բայց «Արքայական ակումբն» ավելի լավ է կատարում իր պարտականությունները և կարողանում է գրավել բազմաթիվ աստղային ֆուտբոլիստների»,- մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա լիգայի 2023/24 մրցաշրջանը 85 միավորով ավարտել էր երկրորդ տեղում։ Իսպանիայի առաջնության չեմպիոն էր դարձել «Ռեալը», որը վաստակել էր 95 միավոր։