Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիուսը պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։
«Իսպանական ֆուտբոլի համար ավելի մեծ նվեր չի կարող լինել, քան Վինիսիուսի հաղթանակը։ Նա պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։
Վինիսիուսի նախորդ մրցաշրջանը բացառիկ էր, և ես կարծում եմ, որ նա բոլորից արժանի է այդ մրցանակին»,- ֆունկցիոների խոսքը մեջբերում է Marca-ն։
Բրազիլացի Վինիսիուսը «Ոսկե գնդակի» ֆավորիտներից է։ Մրցանակի դափնեկիրն այս տարի հայտնի է դառնալու հոկտեմբերի 28-ին։ Մրցանակաբաշխությունը հեռարձակվելու է Fast Sports-ի ուղիղ եթերով։