Logo

Լա լիգայի նախագահ. «Շատերն ասում էին, որ Մբապեի գալուց հետո «Ռեալն» անպարտելի է լինելու»

12:04 / 14.11.2024Ֆուտբոլ
null

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը խոսել է չեմպիոնական պայքարի մասին:

««Բարսելոնան» Լա լիգան հաղթել է 2 տարի առաջ: Սա մաթեմատիկա չէ: Շատերն ասում էին, որ Մբապեի գալուց հետո «Ռեալն» անպարտելի է լինելու, սակայն ֆուտբոլն այդպես չի աշխատում:

Ֆուտբոլիստները նույնպես մարդիկ են, նրանք նույնպես հարմարվելու խնդիր ունեն: Մբապեն կարող է գալ թիմ ու ոչինչ չնվաճել, իսկ «Ժիրոնան» կարող է պայքարել չեմպիոնի կոչման համար: «Բարսելոնան» ծանր իրավիճակում է, բայց չեմպիոնությունն այդպես ավելի արժեքավոր կլինի»,- 62-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ «Ոսկե գնդակին» պետք է արժանանար Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիուսը Ժունիորը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա