Logo

Լա լիգայի նախագահ. «NBA-ում խաղում են 24 ժամը մեկ, բայց ոչ ոք չի մահանում»

10:55 / 28.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի նախագահը պատասխանել է մրցաշարի խիտ գրաֆիկի վերաբերյալ քննադատությանը:

«Եվրոպա լիգայում խաղում են ամեն հինգշաբթի: Այդպես է շուրջ 14 տարի, իսկ հաջորդ հանդիպումը կիրակի է: Դա ոչ ոք չի նկատում:

NBA-ում խաղում են 24 ժամը մեկ: Ինչպես տեսնում եք, ոչ ոք դեռ չի մահացել»,- ֆուտբոլային ֆունկցիոների խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և այլ ակումբներ դժգոհել էին, որ հաճախ 72 ժամ էլ չեն հանգստանում հանդիպումներից առաջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ