«Ռեալ Սոսյեդադի» ու «Էսպանյոլի» միջև Լա լիգայի 23-րդ տուրի հանդիպման (2-1) վերջնամասում անսովոր դեպք է եղել:
Խաղի մրցավար Խավյեր Ալբերոլա Ռոխասը սխալ ժամանակ հայտնվել է սխալ տեղում և անզգուշաբար արմունկով հարվածել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի գլխին:
Սուբիմենդին մրցավարից ստացած հարվածից հետո ընկել է, բռնել գլուխը, բայց, բարեբախտաբար, կարողացել է շարունակել խաղը: Ռոխասը ներողություն է խնդրել ֆուտբոլիստից և գնդակը տվել է նրան:
Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):