Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրենների խորհուրդն օգոստոսի 11-ին «Բարսելոնայի» և «Վիլյառեալի» կողմից համատեղ դիմում է ստացել` Լա լիգայի 17-րդ տուրի խաղը Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում անցկացնելու համար, հաղորդում է RFEF-ի մամուլի ծառայությունը:
Իսպանիայի գլխավոր ֆուտբոլային կառույցը կդիմի ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին` խաղն ԱՄՆ-ում անցկացնելու թույլտվության հետագա ընթացակարգերը սկսելու համար:
Իսպանիայի գործող չեմպիոնի և «Վիլյառեալի» խաղը նախատեսված է դեկտեմբերի 20-ին:


