«Ռայո Վալյեկանոն» գլխավորող Ինյիգո Պերեսը ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի՝ հոկտեմբերի լավագույն մարզիչ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։
37-ամյա մասնագետն առաջին անգամ է արժանացել մրցանակին` քվեարկության արդյունքում առաջ անցնելով Չաբի Ալոնսոյից («Ռեալ Մադրիդ») և Մանուել Պելեգրինիից («Բետիս»)։
«Ռայո Վալյեկանոն» հոկտեմբերին անցկացրած երեք խաղում էլ հաղթել է` բաց չթողնելով ոչ մի գոլ։ Թիմն առավելության է հասել «Ռեալ Սոսյեդադի» (1-0), «Լևանտեի» (3-0) և «Ալավեսի» (1-0) դեմ խաղերում։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

