Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյան ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Ռաֆինյան օգոստոսին Իսպանիայի առաջնությունում մասնակցել է չորս հանդիպման, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Լավագույն մարզիչի մրցանակին էլ արժանացել է «Բարսելոնան» գլխավորող Հանս-Դիտեր Ֆլիկը: Գերմանացու գլխավորությամբ կատալոնական գրանդը չորս հաղթանակ է տարել և 12 միավորով Լա լիգայի միանձնյա առաջատարն է: