Իսպանիայի Լա լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է ապրիլի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկը:
Մրցանակի համար կպայքարեն Ինյակի Ուիլյամսը («Աթլետիկ Բիլբաո»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո Մադրիդ»), Մարկո Ասենսիոն («Ռեալ Մադրիդ»), Ռոնալդ Արաուխոն («Բարսելոնա»), Յուսեֆ Էն-Նեսիրին («Սևիլիա»), Սելիմ Ամալան («Վալյադոլիդ») և Լի Կան Ինը («Մալյորկա»):
Ուիլյամսն ու Էն-Նեսիրին ապրիլին խփել են 3-ական գոլ, Գրիզմանը և Լին՝ 2-ական, Ասենսիոն աչքի է ընկել երեք անգամ և կատարել նաև երկու գոլային փոխանցում, Արաուխոն գրանցել է մեկ ասիստ, իսկ Ամալան դարձել է 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։