Իսպանիայի Լա լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է առաջնության նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկը:
Լավագույնի մրցանակին հավակնում են Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը (երեք գոլ), կատալոնակաան «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն (երկու գոլ), բասկյան «Ռեալ Սոսյեդադի» ճապոնացի վինգեր Տակեֆուսա Կուբոն (մեկ գոլ), կատալոնական «Ժիրոնայի» իսպանացի պաշտպան Արնաու Մարտինեսը (մեկ գոլ) և Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն (մեկ գոլ և նույնքան գոլային փոխանցում):
Նախորդ ամիս լավագույնն էր ճանաչվել Լա լիգայի լավագույն ռմբարկու, «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: