Logo

Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

19:19 / 11.10.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն և Ջուդ Բելինգեմը Transfermarkt-ի վարկածով Իսպանիայի Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների եռյակում են։

Բրազիլացի վինգեր Վինիսիուսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո, ֆրանսիացի հարձակվող Մբապեինը և անգլիացի կիսապաշտպան Բելինգեմինը` 180-ական միլիոն եվրո:

Չորրորդ տեղում կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալն է` 150 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով:

Transfermarkt. Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ