Logo

Լա լիգան ռասիզմին վերաբերող հատուկ ժեստ կկիրառի

11:23 / 13.09.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լա լիգայի ղեկավարության հետ համատեղ ընդունել է հատուկ արձանագրություն, որը վերաբերում է հանդիպումների ժամանակ ռասիզմի երևույթները կանխելուն, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Հատուկ արձանագրությունը կիրառվելու է Պրիմերայի հանդիպումների ժամանակ: Եթե մրցավարը հանդիպման ժամանակ ֆուտբոլիստներից կամ կազմակերպիչներից ռասիզմի դրսևորման վերաբերյալ տեղեկություն ստանա, ապա ձեռքերը պետք է ծալի հատուկ ժեստով, դադարեցնի հանդիպումը և ստադիոնով հայտարարի ռասիստական պահվածքի անմիջապես դադարեցման մասին:

Նման երևույթների կրկնության դեպքում մրցավարը պետք է ժամանակավորապես դադարեցնի խաղը և ֆուտբոլիստներին ուղարկի հանդերձարան, եթե այդ ամենն արդյունք չտա, ապա մրցավարն իրավունք ունի վերջնականապես դադարեցնել հանդիպումը:

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտարարել էր, որ ՖԻՖԱ-ն պետք է քննարկի Իսպանիային 2030թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերն ընդունելու հնարավորությունից զրկելը, եթե երկրում չկարգավորվի ռասիզմի հետ կապված խնդիրը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ