Logo

Լա լիգան պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ ընդդեմ ֆեդերացիայի

13:51 / 23.10.2025Ֆուտբոլ
null

Լա լիգան պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ ընդդեմ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի, հայտնում է Diario AS-ը:

Պատճառը տարբեր թիմերի այն խաղացողների բողոքն է, որոնք Իսպանիայի առաջնության հանդիպումների մեկնարկային վայրկյաններին չեն խաղացել՝ այդպիսով արտահայտելով իրենց վրդովմունքը:

Խնդիրն առաջացել է, երբ Լա լիգան որոշել էր «Բարսելոնայի» և «Վիլյառեալի» միջև դեկտեմբերին կայանալիք հանդիպումն անցկացնել Մայամիում: Մասշտաբային բողոքներից հետո լիգան չեղարկել էր որոշումը, և վերոնշյալ խաղը կկայանա Իսպանիայում:

Եվրոպական թոփ-5 ազգային լիգաների հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ