Լա լիգայի կարգապահական կոմիտեն մերժել է Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը, որը վերաբերում էր թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին 2 խաղով որակազրկելուն, հայտնում է As-ը:
Անգլիացի ֆուտբոլիստն «Օսասունայի» դեմ Լա Լա լիգայի 24-րդ տուրի խաղում (1-1) հայհոյել էր, իսկ հանդիպումը սպասարկող մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն արձանագրության մեջ նշել էր, որ հայհոյանքն ուղղված է եղել իրեն:
«Արքայական ակումբը» փորձել է ապացուցել, որ Բելինգհեմը մրցավարին չի անպատվել, սակայն բողոքարկումը մերժվել է:
Ջուդ Բելինգհեմը որակազրկման պատճառով բաց կթողնի «Ժիրոնայի» ու «Բետիսի» դեմ հանդիպումները: