Logo

Լա լիգան մեղմացրել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները

16:13 / 28.06.2023• Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի ղեկավարությունը որոշել է մեղմացնել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, որը խնդիրներ էր առաջացրել առաջնության ակումբների համար, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Ակումբը, որը գերազանցում է աշխատավարձերի համար սահմանված առավելագույն շեմը, կարող է վաստակած գումարի 50 տոկոսը տրամադրել նոր ֆուտբոլիստներ գրանցելու համար: Ավելի վաղ այդ թիվը կազմում էր 40 տոկոս:

Ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքի վաճառքից ստացած եկամուտները, որը կկազմի ընդհանուր եկամուտի ֆոնդի 5 տոկոսից ավելին, ակումբները կկարողանան օգտագործել 60 տոկոսը՝ նախկին 50-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում  Իսպանիայի առաջնության չեմպիոն էր հռչակվել կատալոնական «Բարսելոնան», որը տիտղոսը նվաճել էր 2019 թվականից հետո առաջին անգամ: «Բարսելոնան» լրջագույն ֆինանսական խնդիրներ ունի, այդ պատճառով էլ այս նոր կանոնները կթեթևացնեն ակումբի բեռը՝ նոր տրանսֆերներ կատարելու հարցում:

Ֆուտբոլի փրկությո՞ւն, թե՞ (ան)արդար խաղի կանոններ. ի՞նչ է ֆինանսական ֆեյր-փլեյը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ