Իսպանական Լա լիգան բողոքով դիմել է Եվրամիության հանձնաժողովին՝ առ այն, որ Պրեմիեր լիգայի հաղթող «Մանչեսթեր Սիթին» խախտել է մրցակցության վերաբերյալ Եվրամիության սահմանած օրենքը, հաղորդում է Sky Sports-ը:
Լա լիգան բողոք է ուղարկել այն հիմնավորմամբ, որ «Մանչեսթեր Սիթին» օտարերկրյա սուբսիդիաներ է ստացել Միացյալ Արաբական Էմիրություններից, իսկ դա ակումբին թույլ է տվել ուժեղացնել մրցունակությունը և տատանումներ ստեղծել ներքին ու եվրոպական շուկաներում:
«Մենք դրա մասին փաստերով և թվերով հայտնել ենք Եվրամիությանը, որովհետև անգլիական ակումբը չի հանդիսանում Եվրամիության անդամ, սակայն կոմերցիոն գործունեություն է իրականացնում Եվրոպայում: Շատ կարևոր է, որ բոլոր ակումբները հետևեն սահմանված կանոններին և պահպանեն թափանցիկությունը»,- ասել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը:
Այս բողոքն առանձին է և ոչ մի կապ չունի ֆինանսական կանոնները խախտելու վերաբերյալ 115 կետով անգլիական ակումբին ներկայացված մեղադրանքի հետ: