Logo

Լա լիգան խստորեն պատժել է «Աթլետիկոյի» ֆուտբոլիստին

16:12 / 12.03.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լա լիգայի 27-րդ տուրի «Խետաֆե» - «Աթլետիկո Մադրիդ» խաղի ընթացքում կարմիր քարտ ստացած Անխել Կորեան որակազրկվել է 5 խաղով, գրում է AS-ը:

«Աթլետիկոյի» հարձակվողը հեռացվել էր դաշտից ոչ միայն մրցակցի պաշտպան Ջենեի հետ պայքարում կոպիտ խաղի, այլ նաև հանդիպման մրցավար Գիլյերմո Կուադրա Ֆեռնանդեսի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար: 

Խաղից հետո արգենտինացին սոցիալական ցանցերի իր էջում ներողություն էր խնդրել մրցավարից՝ նշելով, որ հարգում է բոլոր մրցավարներին ու զղջում իր պահվածքի համար: 

Այդուհանդերձ, Լա լիգայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել խիստ պատիժ սահմանել՝ որակազրկելով ֆուտբոլիստին 5 խաղով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա