Logo

Լա լիգան կբողոքարկի Օլմոյին և Վիկտորին գրանցումից չհանելու Բարձրագույն սպորտային խորհրդի որոշումը

20:59 / 03.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լա լիգան իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ բողոքարկելու է Բարձրագույն սպորտային խորհրդի (CSD)` կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանիել Օլմոյին և Պաու Վիկտորին գրանցումից չհանելու որոշումը:

«Լա լիգան վերահաստատում է իր հավատարմությունը օրինականությանը, մրցակցային արդարությանը և կանոնների օբյեկտիվ կիրառմանը տնտեսական վերահսկողության և խաղացողների գրանցման ոլորտներում: Լա լիգան վերոհիշյալ որոշումը օրինական չի համարում և կբողոքարկի այն»,- նշված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Բարձրագույն սպորտային խորհուրդը բավարարել էր Լա Լիգայի և Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Օլմոյին ու Վիկտորին առաջնության խաղերի համար գրանցելուց հրաժարվելու դեմ կատալոնական ակումբի բողոքարկումը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ