Logo

Լա լիգան դիմել է դատարան

16:53 / 09.03.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանական Լա լիգան դիմել է Սևիլիայի դատարան՝ պարզելու Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսի հասցեին ռասիստական արտահայտություն հնչեցրած անձին, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ Բրազիլիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի հասցեին ռասիստական արտահայտություններ են հնչել «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի արտագնա խաղում (0-0):

Սա Վինիսիուսի նկատմամբ ռասիստական վերաբերմունքի հետ կապված Լա լիգայի 7-րդ բողոք-դիմումն է դատարան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ