Logo

Լա լիգան դարձել է ամենաերկար անվանումով ակումբի հովանավորը

20:33 / 13.09.2023Ֆուտբոլ
Լա լիգա-հովանավոր

Իսպանիայի Լա լիգան հայտարարել է Ուելսը ներկայացնող ակումբի հետ 1 տարվա գործարք կնքելու մասին: Այն աշխարհի ամենաերկար անվանումն ունեցող ակումբն է:

Ուելսյան ակումբի ամբողջական անվանումն է՝ «Լլանվայրպուլլգուինգիլլգոգերիխուիրնդրոբուլլլլանտիսիլիոգոգոգոխ» (Clwb Pêl Droed Llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch): Այս ակումբի մարզաբազան գտնվում է Լլանվայր-Պուլլգուինգիլլ գյուղում, ինչի պատճառով ընդունված է կրճատ անվանումը՝ «Լլանվայրպուլ»:

2023/24 մրցաշրջանում ակումբի մարզաշապիկին կհայտնվի Լա լիգայի տարբերանշանը: Ակումբը հանդես է գալիս հյուսիսային Ուելսի արևմտյան ափի լիգայի առաջին դիվիզիոնում: 

2024-ին «Լլանվայրպուլլը» կնշի իր հիմնադրման 125-րդ տարեդարձը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ