Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում «Վալենսիան» նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ: Տանտերերը ներքին առաջնությունում տարան 4-րդ անընդմեջ հաղթանակը:
Դաշտի տերերին հաղթանակ պարգևեց Ուգո Դուրոն: Այս հաղթանակից հետո Ռուբեն Բարախայի թիմը 32 միավորով 7-րդն է: Բասկյան թիմը 41 միավորով մնաց 3-րդ տեղում:
Լա Լիգա, 21-րդ տուր
«Վալենսիա» - «Ատլետիկ»՝ 1-0 (տեսանյութ)
Ուգո Դուրո, 61