Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Վիլյառեալը» 5-3 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ:
0-2 հաշվով պարտվելիս կատալոնական ակումբը կարողացավ 3 գոլ խփել ու առաջ անցնել հաշվի մեջ, սակայն վերջնամասում բաց թողեց ևս 3 գոլ։
Այս պարտությունից հետո Չավիի թիմը 44 միավորով մնաց 3-րդ տեղում և արդեն 10 միավոր է հետ առաջատար Մադրիդի «Ռեալից»։ «Վիլյառեալը» 23 միավորով 14-րդն է:
Լա լիգա, 21-րդ տուր
«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 3-5
Իլկայո Գյունդողան, 60, Պեդրի, 68, Էրիկ Բայի, 71 (ինքնագոլ) - Ժերար Մորենո, 41, Իլյաս Ահոմաշ, 54, Գոնսալու Գեդեշ, 84, Ալեքսանդր Սյորլոտ, 90+9, Խոսե Լուիս Մորալես, 90+13