Իսպանիայի Լա լիգայում Մադրիդի «Ռեալը» շարունակեց հաղթական շարքը: 4-րդ տուրում «Արքայական ակումբը» «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունեց «Խետաֆեին» ու կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով։
Հյուրերին հաջողվեց արագ գոլ խփել. 11-րդ րոպեին նախկին թիմի դարպասը գրավեց «Խետաֆեի» իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը:
Երկրորդ խաղակեսում «Ռեալի» նորեկ Խոսելուի դիպուկության շնորհիվ մադրիդցիները հավասարեցրին հաշիվը, իսկ հիմնական ժամանակին ավելացրած 5-րդ րոպեին տանտերերին հաղթանակ պարգևեց Ջուդ Բելինգեմը։ 20-ամյա անգլիացի կիսապաշտպանը գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի առաջնության 4-րդ խաղում անընդմեջ ու 5 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։
4-րդ անընդմեջ հաղթանակից հետո Կառլո Անչելոտիի թիմը մրցաշարային աղյուսակում 12 միավորով զբաղեցնում է առաջին տեղը: «Խետաֆեն» 4 միավորով 13-րդն է:
Լա լիգա, 4-րդ տուր
«Ռեալ» - «Խետաֆե»՝ 2-1
Խոսելու, 47, Ջուդ Բելինգեմ, 90+5 – Բորխա Մայորալ, 11