Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» հաղթարշավն ընդհատվեց պարտությամբ։ Լա լիգաի 8-րդ տուրում կատալոնական ակումբը հյուրընկալվելիս 2-4 հաշվով պարտվեց Պամպլոնայի «Օսասունային»։
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրը, իսկ «Բարսելոնայի» գոլերը խփեցին իսպանացի հարձակվողներ Պաու Վիկտորն ու Լամին Յամալը։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 7 հաղթանակով մեկնարկելուց հետո առաջին պարտությունը կրեց և մրցաշարային աղյուսակը գլխավորում է 21 միավորով։ «Օսասունան» 14 միավարով բարձրացավ 6-րդ տեղ։
Իսպանիայի Լա լիգա, 8-րդ տուր
«Օսասունա» - «Բարսելոնա»` 4-2
Անտե Բուդիմիր, 18, 72 (11մ), Բրայան Սարագոսա, 28, Աբել Բրետոնես, 85 – Պաու Վիկտոր, 53, Լամին Յամալ, 90