Կատալոնական «Բարսելոնան» գլխավորող Հանս-Դիտեր Ֆլիկը ճանաչվել է իսպանական Լա լիգայի` օգոստոսի լավագույն մարզիչ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։
«Բլաուգրանան» գերմանացի մասնագետի գլխավորությամբ նախորդ ամիս ներքին առաջնության չորս խաղում էլ հաղթել է` գոլերի 13-3 հարաբերակցությամբ։ Կատալոնական ակումբն առավելության է հասել «Վալենսիայի» (2-1), Բիլբաոյի «Աթլետիկի» (2-1), «Ռայո Վալեկանոյի» (2-1) և «Վալյադոլիդի» (7-0) նկատմամբ։ «Բարսելոնան» 12 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է։