Logo

L'Equipe-ը շատ ցածր է գնահատել Մբապեի ելույթը «Նյուքասլի» դեմ

19:31 / 05.10.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիական հեղինակավոր L'Equipe պարբերականն իր գնահատականներն է տվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Նյուքասլի» դեմ մրցավեճում ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին: 

Փարիզյան թիմի առաջատար Կիլիան Մբապեն ամենացածր գնահատականն էր ստացել՝ 2. «Նրա անցկացրած խաղը չափազանց հիասթափեցնող էր: Որտե՞ղ էին Կիլիանի առաջատարի հատկանիշները», - գրում է պարբերականը:

Ֆրանսիական մեկ այլ պարբերական՝ Le Parisien-ն էլ քննադատական նյութ էր հրապարակել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հասցեին. «Էնրիկեն այս ֆիասկոյի գլխավոր պատասխանատուն է»:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն «Սեյնթ Ջեյմս Պարկում» պարտվեց 1-4 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա