Մյունխենի «Բավարիայի» և Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, հաղորդում է L'Équipe-ը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 30-ամյա ֆուտբոլիստը խուսափել է լուրջ վնասվածքից, սակայն ֆրանսիական պարբերականը հայտնում է, որ վերականգնման համար կպահանջվի մի քանի շաբաթ։
Մանեն վնասվածք էր ստացել Բրեմենի «Վերդերի» դեմ Գերմանիայի Բունդելիգայի 14-րդ տուրի խաղում (6-1), որտեղ փոխարինվել էր 20-րդ րոպեին։
Այս մրցաշրջանում սենեգալցին «Բավարիայի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Սենեգալի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 21-ին՝ մրցելով Նիդերլանդների հետ։ Սադիո Մանեն 2012 թվականից է խաղում Սենեգալի հավաքականում, որի կազմում մասնակցել է 93 խաղի ու խփել 34 գոլ։