Logo

L’Équipe-ն ընտրել է տարվա լավագույն մարզիկին ու մարզուհուն

15:40 / 28.12.2023Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը L’Équipe-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ։

2023 թվականին սերբ թենիսիստը հաղթել է «Մեծ սաղավարտի» 3 մրցաշար ու նվաճել ATP-ի Ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը։

36-ամյա Ջոկովիչը կարիերայում երկրորդ անգամ է ստանում այս մրցանակը։ Նա նման պատվի արժանացել էր նաև 2021 թվականին։

Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել պատմության մեջ ամենատիտղոսակիր մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը։ Ամերիկուհին այդ մրցանակին արժանացել էր նաև 2016, 2018 և 2019 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ