Logo

L'Equipe. Միշել Տեր-Զաքարյանն ու Մամադու Սակոն կռվել են հանդերձարանում

16:31 / 25.10.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանն ու պաշտպան Մամադու Սակոն կռվել են հոկտեմբերի 24-ի երեկոյան կայացած մարզմանը, հաղորդում է հեղինակավոր L'Equipe պարբերականը:

Պաշտպանին դուր չի եկել, որ մարզման ժամանակ իր հետ պայքարում եղած կանոնների խախտումը գլխավոր մարզիչը չի նկատել: Փոխարենը Տեր-Զաքարյանը նախատել է Սակոյին: Դրան ի պատասխան՝ Մամադուն ընդգծել է իր հանգիստ պահվածքը՝ չնայած այն հանգամանքին, որ քիչ խաղաժամանակ է ստանում:

Մարզչի կոպիտ պատասխանը հանգեցրել է կռվի. Սակոն կորցրել է ինքնատիրապետումը, բռնել է Միշել Տեր-Զաքարյանի օձիքից ու նրան գցել գետնին: Ըստ ֆրանսիական աղբյուրների՝ հայ մասնագետը ֆուտբոլիստին «լացկան» է անվանել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա