Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ՄՌՏ հետազոտություն է անցել, որն ախտորոշել է ծնկի կապանների վնասվածք, հաղորդում է L'Équipe-ը: Տեղեկությունը քիչ առաջ հաստատել է «Ռեալի» մամուլի ծառայությունը:
Բժշկական զննումը խաչաձև կապանների վնասվածք չի հայտնաբերել, սակայն հաստատել է կողմնային կապանների վնասումը, որից ապաքինումը պահանջում է բուժում ու հանգիստ:
Կիլիան Մբապեն բաց կթողնի 3 շաբաթ:
Ֆրանսիացին վերջին շրջանում խաղացել է ցավերով: Նա հայտնել է, որ դժվարանում է վերադառնալ լիարժեք տեմպին:
Կարդացեք նաև՝


