Logo

L'Équipe. Մբապեն ամբողջությամբ չի ապաքինվել վնասվածքից

11:15 / 17.10.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կարող է բաց թողնել «Խետաֆեի» դեմ Լա լիգայի 9-րդ տուրի հանդիպումը, տեղեկացնում է L'Équipe-ը։

Ֆրանսիացի հարձակվողը դեռ ցավեր է զգում կոճի հատվածում և ամբողջությամբ չի ապաքնիվել վնասվածքից։

Մբապեն վնասվածքի պատճառով բաց էր թողել Ֆրանսիա - Իսլանդիա հանդիպումը։

26-ամյա ֆուտբոլիստը 2025/26 մրցաշրջանի 13 խաղում խփել է 17 գոլ, կատարել 4 ասիստ։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ