Logo

L’Equipe. Գատուզոն սկսել է հարվածել «Մարսելի» ֆուտբոլիստներին

14:08 / 01.10.2023Ֆուտբոլ
null

Մարսելի «Օլիմպիկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն անսովոր մեթոդներով է սկսել աշխատանքը նոր թիմում:

L’Equipe-ը պնդում է, որ իտալացի մասնագետը հարվածում է ֆուտբոլիստներին ոգևորելու համար: Դրանից հետո որոշ խաղացողների մարմին կապտուկներ են մնում:

Այդուհանդերձ, խաղացողներին դուր է գալիս Գատուզոյի աշխատաոճը, նա արդեն լավ հարաբերություններ է հաստատել թիմի հետ:

Իտալացին սեպտեմբերի 27-ին է գլխավորել «Մարսելը»: Իր նորամուտի խաղում թիմը 2:3 հաշվով պարտվել է «Մոնակոյին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ