«Բավարիան» նոր առաջարկ է արել Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսին, հայտնում է L’Équipe-ը։
Մյունխենյան գրանդն Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։ «Բավարիան» պատրաստ է նրան ևս 2 միլիոն եվրո պարգևավճար տալ։
Գերմանական ակումբի համար 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 62 միլիոն եվրո հրաժարագինը վճարելը խնդիր չէ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուիլյամսը նախընտրում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը եզրայինի հետ մինչև 2031թ. հուլիսի 1-ը ժամկետով պայմանագիր է համաձայնեցրել։ Տեղափոխության դեպքում նա կվաստակի 7-8 միլիոն եվրո աշխատավարձ։


