Ֆրանսիական L’Equipe-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչների եռյակը:
Անվանացանկում առաջատարը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է (ամսական 1.98 միլիոն եվրո):
Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալը» գլխավորող Միկել Արտետան է (ամսական 1.48 միլիոն եվրո): Եռյակը եզրափակում է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը (ամսական 1.23 միլիոն եվրո):


