Logo

L’Équipe. 2022-ին Մբապեն ընդունել է «Լիվերպուլի» առաջարկը

17:23 / 11.09.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն 2022 թվականին մոտ է եղել «Լիվերպուլ» տեղափոխվելուն: L’Équipe-ը գրում է, որ «Արքայական ակումբին» մերժելուց ու Փարիզի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ֆրանսիացի հարձակվողը շաբաթներ անց մտափոխվել է:

25-ամյա ֆուտբոլիստը հիասթափված է եղել փարիզցիների տրանսֆերային քաղաքականությունից ու որոշել է արդեն այդ ամռանը հեռանալ ակումբից: Մբապեն ընդունել է «Լիվերպուլի» առաջարկը՝ պայմանով, որ կարճ ժամանակ անց կտեղափոխվի «Ռեալ»:

Տրանսֆերը գնահատվել է 200 միլիոն եվրո, բայց ՊՍԺ-ն երկու անգամ ավելի գումար է պահանջել: Այդ պատճառով գործարքը խափանվել է:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը այս ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում հեռացել ՊՍԺ-ից ու տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ