Logo

Կյորտիս Ջոնսը տպավորիչ ցուցանիշ է գրանցել «Այնտրախտի» դեմ խաղում

11:09 / 23.10.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» կիսապաշտպան Կյորտիս Ջոնսը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի՝ «Այնտրախտի» դեմ խաղում 122 ճշգրիտ փոխանցում է կատարել, հայտնում է YNWA տելեգրամյան ալիքը:

24-ամյա ֆուտբոլիստը գրանցել է Չեմպիոնների լիգայում մերսիսայդյան ակումբի լավագույն ցուցանիշը վերջին 20 տարիներին: Ջոնսն ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 11 հանդիպման, որոնցից 5-ում եղել է մեկնարկային կազմում:

Առնե Սլոթի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում 3 խաղից հետո վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը: Եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարում «Լիվերպուլը» հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 5-ին՝ հյուրընկալելով Մադրիդի «Ռեալին»:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ