Հոկտեմբերի 20-ի առավոտյան կյանքից հեռացել է իսպանական «Վիլյառեալի» փոխնախագահ Խոսե Մանուել Լյանեսան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նա 74 տարեկան էր, իսկ անցյալ տարվա փետրվարին հայտարարել էր, որ տառապում է լեյկեմիայով:
«Խոսե Մանուել Լյանեսան ակումբի աճի մեծագույն ճարտարապետներից էր: Նա ակումբի համակարգում աշխատում էր 1994 թվականից:
Իրականացնելով մենեջերի, գլխավոր տնօրենի ու ակումբի փոխնախագահի գործառույթները՝ նա իր ունակութունների, տաղանդի, աշխատասիրության ու առաջնորդի որակների շնորհիվ իսպանական ֆուտբոլի ամենակարևոր դերակատարներից էր»,- ասվում է «Վիլյառեալի» տարածած հաղորդագրության մեջ: