Ապրիլի 24-ին մահացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ, ՀՀ վաստակավոր մարզիչ, 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիչ Ռոբերտ Զաքարյանը, հաղորդում է ՀՎՖ մամուլի ծառայությունը:
«ՀՎՖ-ի ամբողջ անձնակազմը հայտնում է իր վշտակցությունը և խորապես ցավակցում Ռոբերտ Զաքարյանի ընտանիքին, բարեկամներին և ընկերներին:
Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 26-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում»,- նշված է ՀՎՖ-ի ցավակցական ուղերձում: