81 տարեկանում մահացել է ֆուտբոլի Ճապոնիայի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Կունիշիգե Կամամոտոն:
Նա երկար ժամանակ տառապում էր թոքաբորբով և հենց այդ հիվանդության պատճառով էլ մահացել է:
Կամամոտոն Ճապոնիայի հավաքականի կազմում անցկացրել էր 76 խաղ և խփել 75 գոլ:
Ճապոնացին ամբողջ կարիերան անցկացրել էր «Յանմար Դիզել» թիմում, որի հետ երեք անգամ դարձել էր Ճապոնիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել «Կայսերական գավաթը»։ Նա 7 անգամ դարձել էր մրցաշրջանի գլխավոր ռմբարկու և ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ:


